ԵՄ-ն առաջիկա շաբաթներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կառաջարկի, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Bloomberg-ն ավելի վաղ գրել է, որ առաջարկը կարող է ներառել ոսկու ներմուծման սահմանափակումներ, նախկին պատժամիջոցները շտկելու միջոցներ եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ հավելյալ սեւ ցուցակներ։





























