Apple-ն աշխատանքից ազատել է iPhone-ի գլխավոր ստեղծողներից մեկին՝ Ջոնի Այվին, գրում է The New York Times-ը։

Այվը լքել է Apple-ը դեռեւս 2019 թվականին, բայց շարունակել է խորհրդատվական ծառայություններ մատուցել ընկերությանը։

Նշվում է, որ նման որոշում կարող է կայացվել՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք Այվի համար ստեղծել է նրա կապը  Apple-ի հետ նոր գործընկերությունների շրջանակում։ Ըստ NYT-ի տվյալների՝  պայմանագրի պատճառով Այվը ստիպված է եղել բոլոր նոր գործարքները համաձայնեցնել իր հին գործատուի հետ: Այս պայմանը դժվարություններ է ստեղծել ընկերության՝  LoveFrom-ի հետ աշխատանքում։

Ջոնի Այվը Apple-ում աշխատել է գրեթե 30 տարի՝ 1992-ից 2019 թվականներին։ Այս ընթացքում նա առանցքային դեր է խաղացել iMac-ի, iPod-ի, iPhone-ի, iPad-ի եւ Apple Watch-ի ստեղծման գործում: