Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյասը հայտնել է, որ երկրի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել էներգետիկայի ոլորտում, գրում է Reuters-ը։
Նա նշել է, որ իշխանությունը արգելք է դրել էներգիայի աղբյուրների արտահանման վրա եւ վերացրել կոմունալ ծառայությունների գների երկարաժամկետ սահմանափակումները՝ սպառման միջին մակարդակից բարձր էներգիա օգտագործող տնային տնտեսությունների համար։ Հունգարիայի կառավարությունը նախատեսում է նաեւ ավելացնել ածխի արդյունահանումը, հավելել է նա։




























