Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ հանրապետության բնակիչները պետք է պատրաստվեն ծանր ձմռան եւ տները տաքացնելուն, տեղեկացրել է «Sputnik Молдавия»-ն։

«Բոլորը պատրաստվում են ծանր ձմռան։ Ցավով եմ ասում, որ մենք պետք է նաեւ պատրաստ լինենք այդպիսի ձմռանը։ Դա նշանակում է, որ որքան հնարավոր է պետք է ջերմությամբ ապահովել տները, որպեսզի նվազեցվի ջերմության կորուստը»,- ասել է Սանդուն։

Նա նաեւ նշել է, որ կառավարությունն աշխատում է քաղաքացիներին փոխհատուցելու մեխանիզմը։

Նախօրեին Սանդուն հերքել էր Ռուսաստանի ղեկավարության հետ գազի վերաբերյալ ավելի շահավետ պայմանագրերի քննարկման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ չի ափսոսում, որ Մոսկվա չի գնացել ավելի շահավետ համաձայնագիր կնքելու համար։