Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականի առաջարկը, հայտնում է DW-ն եւ հավելում, որ Դրագին ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարական կտա:
Մատարելլայի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ նախագահը չի ընդունել հրաժարականի առաջարկը եւ վարչապետին հրավիրել է խորհրդարան՝ հայտարարություն անելու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել էր, որ հրաժարական կտա, որին նախորդել էր Իտալիայի Սենատում կառավարությանը անվստահության քվե հայտնելու քվեարկությունը: Քվեարկության արդյունքում Դրագիի կառավարությունը ստացել էր 172 ձայն՝ ի դեմս 39-ի, սակայն հիմնական կոալիցիոն գործընկեր «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունը բոյկոտել էր քվեարկությունը, ինչը մեծ հարված է կառավարությանը:





























