Արաբական Միացյալ Էմիրությունները ստեղծել է ավելի քան 816 միլիոն դոլար արժողությամբ (3 միլիարդ դրհամ) ֆոնդ՝ իր տիեզերական ծրագրին եւ ռադարային արբանյակների մշակման նոր նախաձեռնությանը աջակցելու նպատակով: Այս մասին Twitter-ում հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամեդ բն Զայեդ Ալ Նահյանը։

Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բն Ռաշիդը ասել է, որ հիմնադրամը նպատակ ունի աջակցել տիեզերական ոլորտում ազգային ընկերությունների ստեղծմանը եւ խթանել ազգային ռազմավարական ու հետազոտական ​​նախագծերը: