Հունգարիայում ցուցարարները փակել են մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը՝ բողոքելով երկրի հարկային օրենսգրքի վերջերս կատարված փոփոխությունների դեմ։ Ցույցերը շարունակվում են մոտ մեկ շաբաթ, տեղեկացրել է AFP-ն։
Ցույցի մասնակիցները փակել են Բուդապեշտի՝ Դանուբի վրայով անցնող գլխավոր կամուրջներից մեկի անցուդարձը երկու ուղղություններով։ Շատ ցուցարարներ անկախ գործարարներ էին, որոնց շահերին էին անդրադարձել Հունգարիայի խորհրդարանի անցած շաբաթ ընդունած օրենսդրական փոփոխությունները, որոնք, նրանց կարծիքով, կհանգեցնեն հարկերի զգալի բարձրացման կամ աշխատանքի կորստի։
Ցույցերի ալիքը, որը սկսվել է հուլիսի 12-ին, ավելի ու ավելի շատ է հակակառավարական բնույթ ստանում։
Հունգարիայի «Ֆիդես» կառավարող կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Վիկտոր Օրբանը, անցած շաբաթ խորհրդարանական մեծամասնությունն օգտագործել էր այն փոփոխությունների ընդունման համար, որոնք ուղղված են պոպուլյար հարկային սխեմայի դեմ, որը հայտնի է որպես ԿԱՏԱ, որը թույլ է տալիս փոքր ձեռնարկություններին եւ ֆրիլանսերներին, ասենք՝ վարորդներին, վճարել ֆիքսված ցածր հարկային դրույք։





























