Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հույս ունի այս շաբաթ հացահատկի հարցով հուշագիր ստորագրել։ Հուշագիրը կարող է ստորագրվել Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպման ժամանակ։
«Անցած շաբաթ Ստամբուլում կայացան բանակցություններ։ Այս շաբաթ մենք մտադիր ենք գրավոր տեքստով հուշագիր ստորագրել։ Գործընթացը կիրականացվի Ստամբուլում ստեղծված համակարգող կենտրոնից»,-ասել է Էրողանը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։




























