Բելգիացի պատգամավորները վավերացրել են կալանավորների փոխանակման մասին պայմանագիրն Իրանի հետ։ Ներկա 131 պատգամավորից 79-ը կողմ է քվեարկել, 41-ը՝ դեմ, 11-ը՝ ձեռնպահ։

Այս քայլը ճանապարհ է բացում իրանցի դիվանագետ Ասադուլա Ասադիի ազատ արձակման համար, որը դատապարտվել էր ահաբեկչության մեղադրանքով։

Ինչպես նշել է Mehr-ը, դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան խախտելով՝ Բելգիայի դատարանը իրանցի դիվանագետին դատապարտել է 20 տարվա բանտարկության այնպիսի մեղադրանքներով, որոնք Իրանը ավելի վաղ չէր ընդունել։