Google-ն աշխատանքից ազատել է իր ինժեներներից մեկին՝ Բլեյք Լեմուինին, ով հայտարարել է, որ ընկերության արհեստական բանականության համակարգը զգացմունքներ ունի, փոխանցում է BBC-ն:
Անցյալ ամիս Բլեյք Լեմուանը բացահայտել էչ իր տեսությունն այն մասին, որ Google-ի լեզվական տեխնոլոգիան գիտակցություն ունի է եւ ուստի «նրա ցանկությունները պետք է հարգել»:
Google-ը, ինչպես նաեւ արհեստականբանականության մի քանի փորձագետներ հերքել են այդ պնդումները, իսկ ուրբաթ ընկերությունը հաստատել է, որ նա հեռացվել է աշխատանքից։
Լեմուանը BBC-ին հայտարարել է, որ իրավաբանական խորհրդատվություն է ստանում այդ հարցով:
Google-ի հայտարարության մեջ ասվում է, որ Լեմուանի պնդումները խոսակցական հավելվածների լեզվական մոդելի մասին (Lamda) «բոլորովին չհիմնավորված» են, եւ որ ընկերությունը «շատ ամիսներ» աշխատել է նրա հետ՝ դա պարզաբանելու համար:
«Ցավալի է, որ, չնայած երկարաժամկետ փոխգործակցությանն այս հարցում, Բլեյքը, այնուամենայնիվ, նախընտրեց խախտել աշխատանքի եւ տվյալների անվտանգության հստակ քաղաքականությունը, որը արտադրանքի մասին տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտություն է ներառում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Lamda-ն բեկումնային տեխնոլոգիա է, որը, ըստ Google-ի, կարող է մասնակցել ազատ զրույցներին: Դա ընկերության գործիքն է չաթ-բոտերի ստեղծման համար:





























