Չինաստանը մասնավոր կերպով զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Թայվան Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի մասին՝ չբացառելով հնարավոր ռազմական պատասխանը, հայտնում է Financial Times-ը։
Նախազգուշացումները շատ ավելի կոշտ են եղել, քան ավելի վաղ արվածները, երբ Չինաստանը դժգոհ էր Թայբեյի հետ կապված ԱՄՆ քաղաքականությունից եւ գործողություններից, գրում է թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես խոստացել էր «վճռականորեն» արձագանքել Թայվան Փելոսիի այցին, որը, ըստ տեղեկությունների, տեղի կունենա հաջորդ ամիս: Նրա այցը կլինի Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին ուղեւորությունը Թայբեյ 1997 թվականից:
Նախագահ Ջո Բայդենը նույնպես ավելի վաղ կասկածներ էր հայտնել, թե տեղի կունենա արդյոք Փելոսիի այցը՝ ասելով, որ զինվորականները դա «այնքան էլ լավ գաղափար չեն համարում»։





























