Հայաստանի ԱԳՆ-ում հաստատել են Վրաստանում հայ զբոսաշրջիկների ավտոբուսի վթարի լուրը:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, զոհեր չկան: «Ներկայումս ճշտվում են տեղի ունեցածի հանգամանքներն ու տուժածների անունները»,- ասել է Բալայանը:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել այսօր երեկոյան Կազբեգիից Թբիլիսի ճանապարհին, Գուդաուրիի շրջանում: Ավտոբուսն ընկել է 15-մետրանոց անդունդը: Նախնական տեղեկություններով, տուժել է մոտ երեք տասնյակ մարդ: Տուժածների մեջ կան նաեւ երեխաներ եւ տարեցներ: Վրացական լրատվամիջոցները հայտնել են, որ ավտոբուսը հայ եւ ադրբեջանցի զբոսաշրջիկներ է տեղափոխել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները:




























