Վրաստանում Հայաստանի դեսպանատանը գործում է «թեժ գծի» հեռախոս: Այն գործում է հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի կապակցությամբ:

«Թեժ գծի» հեռախոսահամարն է  +995322964291:

Ինչպես ավելի վաղ է հաղորդվել, վթարը տեղի է ունեցել այսօր երեկոյան Կազբեգիից Թբիլիսի ճանապարհին, Գուդաուրիի շրջանում: Ավտոբուսն ընկել է 15-մետրանոց անդունդը: Նախնական տեղեկություններով, տուժել է մոտ երեք տասնյակ մարդ: Տուժածների մեջ կան նաեւ երեխաներ եւ տարեցներ: Վրացական լրատվամիջոցները հայտնել են, որ ավտոբուսը հայ եւ ադրբեջանցի զբոսաշրջիկներ է տեղափոխել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները: