Ազդեցիկ շիա հոգեւորական Մուքթադա աս-Սադրի կողմնակիցներն անժամկետ նստացույց են կազմակերպել Իրաքի խորհրդարանի առջեւ, հաղորդում է Shafaq News-ը:
«Ժողովուրդը որոշել է անժամկետ նստացույց սկսել խորհրդարանի առջեւ, Աստված օրհնի ձեզ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Աս-Սադր» շարժման առաջատար դեմքերից մեկը՝ Էբրահիմ ալ Ջաբերին։
Իրաքյան ԶԼՄ-ները նաեւ հաղորդում են, որ առնվազն 60 մարդ վիրավորվել է իրավապահների եւ շարժման աջակիցների միջեւ բախումների ժամանակ։





























