Չինաստանի բանակը հինգշաբթիից կիրակի զորավարժություններ կանցկացնի Թայվանի շուրջ վեց շրջաններում, գրում է տեղական Global Times թերթը։

«Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը հինգշաբթիից կիրակի Թայվան կղզու շրջակայքում գտնվող վեց շրջաններում զգալի զորավարժություններ եւ ուսումնամարզական միջոցառումներ կանցկացնի, այդ թվում՝ ուղիղ կրակով  զորավարժություններ»,- հաղորդվում է թերթի՝ Twitter-ում հրապարակված հաղորդման մեջ:

Զորավարժությունների մասին հայտարարությունը տարածվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ կղզի այցի ֆոնին։