ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է էրդողանի հետ կայանալիք հանդիպումը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Խորհրդակցության մասնակիցները ռուս-թուրքական բանակցությունների համատեքստում կարծիքներ են փոխանակել։  

Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա  Մատվիենկոն, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։