Օգոստոսի 23-ին Երեւանում տեղի է ունենում Հայաստանի Գերագույն խորհրդի խորհրդանշական «նիստը»։ Միջոցառումը նվիրված է  Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակին։

Նիստին մասնակցում են Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավորներ, Ազգային ժողովի գործող պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, փորձագետներ։

Նշենք, որ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից։