Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային տերության օրերն իրենց ավարտին են մոտենում։ Ես Վրաստանին կտրականապես խորհուրդ եմ տալիս լուրջ վերաբերվել դրան եւ դադարեցնել սիրախաղը Ռուսաստանի հետ։ ԱՄՆ Կոնգրեսում Վրաստանի բարեկամների խմբի համանախագահ, հանրապետական ​​Ադամ Կինզինգերը մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խորհրդական Լեւ Դենգովին Թբիլիսիում նկատելու մասին լուրերը։ Դենգովը ռուսական էստրադայի վրացի աստղ Քեթի Թոփուրիայի ամուսինն է։