Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություններ են ընթանում եւ համաձայնագրեր են կնքվել, որոնք պետք է հնարավորինս արագ կյանքի կոչվեն, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Ջավադ Օջին այսօր Թեհրանում հանդիպել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լեւիտինի հետ։

Ինչպես այս հանդիպմանը հայտարարել է Օջին, ինքն արդեն մի քանի անգամ այցելել է Ռուսաստան, եւ այդ այցերի ընթացքում կնքվել են համաձայնագրեր եւ հուշագրեր։

Նա նաեւ հույս է հայտնել, որ այդ համաձայնագրերը շուտով կիրականացվեն։

Նրա խոսքով, Իրանն ու Ռուսաստանը լավ հնարավորություններ եւ ներուժ ունեն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության եւ առեւտրի ոլորտում, եւ Իրանը ձգտում է, որ լդրանք կյանքի կոչվեն։