Ռուսաստանը մեծացրել է ռազմական ակտիվությունը Հյուսիսային Ատլանտիկայում եւ Արկտիկայում, եւ դա խոչընդոտ է այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործողությունների համար։ Դաշինքի ռազմավարական մարտահրավերի մասին կանադական The Globe and Mail թերթի համար հոդվածում հայտարարել է Արեւմտյան ռազմական բլոկի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Հյուսիսատլանտյան տարածաշրջանում դաշնակիցների ուժեղացմանը միջամտելու Ռուսաստանի կարողությունը ռազմավարական մարտահրավեր է Հյուսիսատլանտյան դաշինքի համար»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը։ Նա խոստացել է, որ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերը կպայքարեն Արկտիկայում Ռուսաստանի աճող ազդեցության դեմ եւ կարձագանքեն ստացվող սպառնալիքներին։





























