Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության հարցերով գլխավոր տնօրինությունը Բոսնիա եւ Հերցեգովինայի ԿԸՀ-ին աջակցելու ծրագրի իրականացման մրցույթ է հրապարակել։ Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով փաստաթուղթը։
«Փորձնական ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել Բոսնիա եւ Հերցեգովինայում ընտրական գործընթացի արդարությունը, թափանցիկությունը եւ արդյունավետությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան», - ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ, ըստ պայմանագրի պայմանների, Եվրահանձնաժողովը անհրաժեշտ ՏՏ սարքավորումներ կտրամադրի երկրին, ինչպես նաեւ կիրականացնի դրա կարգավորումը, մոնտաժը եւ երաշխիքային սպասարկումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բունդեսվերի զինվորները գրեթե մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ կտեղակայվեն Բոսնիա եւ Հերցեգովինայում՝ EUFOR (European Union Force) միջազգային խաղաղապահ կոնտինգենտի կազմում։





























