Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երեւանում։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 26-ին Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-21-ը։

Նշենք, որ Միության անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, դիտորդներ են Ուզբեկստանն ու Կուբան։