Օգոստոսի 26-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը որպես հյուր մասնակցել է Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Վարչապետ Ալի Ասադովն ասել է, որ Ադրբեջանը սերտ երկկողմ հարաբերություններ եւ տնտեսական կապեր ունի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ գրեթե բոլոր երկրների հետ։

Նշվել է, որ այդ հարաբերությունները հիմնված են տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։

Վարչապետի խոսքով՝ հենց հավասարության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա հիմնված համագործակցությունն է երկարաժամկետ խաղաղության, կայունության եւ կայուն զարգացման առանցքային երաշխավորը։

Ընդգծվել է, որ Ադրբեջանը ռազմավարական կուրս է վարում, որն ուղղված է համագործակցության, խաղաղության եւ տարածաշրջանային եւ համաշխարհային մասշտաբով կայուն անվտանգության համակարգի ձեւավորմանը։ «Այդ համատեքստում մենք խրախուսում ենք խաղաղությունն ու երկխոսությունը եւ արժեքավոր ներդրում են ունենում եվրասիական տարածաշրջանում համագործակցության զարգացման գործում»,- ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը, ինելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, տարածաշրջանի գործընկերների հետ մի շարք նախաձեռնությունների և նախագծերի է  մասնակցում, որոնք ուղղված են տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը, տարածաշրջանային եւ մայրցամաքային առեւտրի ամրապնդմանը։
նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի զարգացման ցուցանիշների վրա՝ Ա.Ասադովն ասել է, որ, չնայած համաշխարհային տնտեսության բացասական միտումներին, 2022 թ. առաջին վեց ամիսներին երկրում տնտեսական աճի լավ տեմպեր են գրանցվել։ Այդպես, այս տարվա 6 ամիսների ընթացքում տնտեսական աճը 6.2 տոկոս է կազմել։ Ոչ նավթային տնտեսությունն աճել է 9.6 տոկոսով։ Զգալիորեն աճել է նաեւ արտաքին առեւտուրը՝ ավելի քան 70 տոկոսով։ Ադրբեջանական ապրանքների արտահանումը կրկնապատկվել է, ոչ նավթային արտահանումը՝ 25 տոկոսով։

Նշվել է, որ Ադրբեջանը ներդրումներ է կատարել եւ շարունակում է ներդրումներ կատարել տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման մեջ՝ միջազգային տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքների ստեղծման նախագծերի ստեղծման համար։

Ընդգծվել է, որ Ադրբեջանը կարեւոր օղակ է մի շարք նախագծերում, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք միջազգային տրանսպորտային միջանցքները, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եւ այլն։

«Մեր երկրի տարածքով տարբեր երթուղիներով բեռնափոխադրումների տարեկան աճ ենք տեսնում։ Այս տարվա ընդամենը 6 ամսում տարբեր միջանցքներով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել է ավելի քան 50 տոկոսով։ Կասպից ծովի Ալյաթ նոր միջազգային ծովային առեւտրային նավահանգստով տարանցիկ բեռների ծավալներն ավելանում են։ Նավահանգստի ենթակառուցվածքը թույլ է տալիս մինչեւ 15 միլիոն տոննա բեռնաթափել, այդ թվում՝ տարեկան 100.000 TEU կոնտեյներ: Այնուամենայնիվ, բեռնափոխադրումների աճը եւ դրա հետ կապված կանխատեսումները դրա թողունակության ավելացում են պահանջում։ Հաշվի առնելով դա՝ մենք սկսել ենք նավահանգստի բեռնափոխադրումների թողունակությունը մինչեւ 25 մլն տոննա եւ 500 հազար TEU կոնտեյներներ ավելացմնելու երկրորդ փուլը»,- ասել է վարչապետը։

Ընդգծվել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ԵԱՏՄ-ի գործընկերները կարողանան օգտագործել երկրի տարանցիկ ներուժը։

Ասադովը վստահություն է հայտնել, որ երկրները եւ աշխարհամասերը կապող տրանսպորտային նախագծերի շրջանակներում համագործակցությունը կնպաստի կայուն, բարգավաճ, արժանապատիվ եւ կանխատեսելի ապագային ամբողջ Եվրասիական տարածքում։

«Այս թեզը հիմնավորվում է տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողություններով, որոնք լավ հնարավորություններ են ստեղծում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաեւ նոր տրանսպորտային եւ առևտրային ուղիների բացման համար»,- հավելել է Ադրբեջանի վարչապետը։