SpaceX-ը եւ T-Mobile-ը միավորվում են՝ Starlink արբանյակների միջոցով բջջային կապի օգտատերերին Starlink արբանյակի միջոցով հեռախոսային կապ առաջարկելու համար, հայտարարել են ընկերությունները:

Այդ ծառայությունը հատկապես օգտակար կլինի այն տարածքներում, որտեղ բջջային ծածկույթ չկա, հատկապես՝ արտակարգ իրավիճակներում, ասել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Տեխասում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։

SpaceX-ը եւ T-Mobile-ը հայտարարել են, որ նոր ծրագիրը «գրեթե ամբողջական ծածկույթ կապահովի ԱՄՆ-ի շատ վայրերում, նույնիսկ՝ ամենահեռավոր, որոնք նախկինում հասանելի չէին ավանդական բջջային ազդանշանների համար»:

Սպասվում է, որ ծառայությունը կգործարկվի հաջորդ տարի, երբ T-Mobile-ը կօգտագործի իր միջին տիրույթի սպեկտրը նոր ցանց կառուցելու համար, նույն միջոցառման ժամանակ ասել է T-Mobile-ի գործադիր տնօրեն Մայք Զիվերտը: Այն կաշխատի հեռախոսների մեծ մասի հետ,  իսկ տեքստային ծառայությունն առաջինը կգործարկվի, հավելել է նա։

Մասկը եւս հայտարարություն է արել իր Twitter-ում՝ ասելով, որ նոր ծառայության նպատակն է «վերացնել մահացած գոտիներն ամբողջ աշխարհում»: Tesla-ի ավտոմեքենաները նաեւ կկարողանան միանալ նոր Starlink արբանյակներին, որոնք ունակ են փոխանցել բջջային հեռախոսները, ասել է Մասկը՝ գործառույթի վերաբերյալ հարցերին ի պատասխան:

SpaceX-ի Starlink արբանյակն ի սկզբանե նախագծված էր ոչ պարզ ծածկույթով գյուղական վայրերում ապրող մարդկանց բարձր արագությամբ ինտերնետ ապահովելու համար: Այն ավելի քան 400.000 բաժանորդների բազա ունի ամբողջ աշխարհում, իսկ ցածր մերձերկրկա ուղեծրում՝ ավելի քան 2.800 արբանյակ։

Հինգշաբթի Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում, Գերմանիայում եւ Նիդեռլանդներում որոշ օգտատերերի համար Starlink-ի գներն իջել են, հայտնում է The Verge-ը։