Meta-ի՝ Horizon վիրտուալ իրականության ծրագրային ապահովման գծով փոխնախագահ Վիվեք Շարման լքում է ընկերությունը, հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։
Շարման Facebook Meta մայր ընկերությունում աշխատել է վերջին վեց տարվա ընթացքում՝ առաջատար պաշտոններ զբաղեցնելով շուկայի եւ խաղերի բաժիններում, իսկ վերջին շրջանում՝ մետատիեզերքի հետ կապված բաժնում:
Որպես Horizon-ի փոխնախագահ՝ Շարման վերահսկել է տարբեր VR նախագծեր, ինչպիսիք են Horizon Worlds սոցիալական մեդիա սերվիսը, որը Second Life-ի նման առցանց խաղ է, որը թարմացվել է որպես վիրտուալ իրականություն: Horizon-ի այլ պրոդուկտների թվում ե նVR աշխատավայրում համատեղ աշխատանքի Horizon Workrooms հավելվածը եւ Horizon Venues կենդանի համար միջոցարումների անցկացման հավելվածը, որն այս ամառ տեղափոխվեց Worlds հիմնական հավելված:





























