Ռուսաստանի դիրքորոշումը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) վերանայման կոնֆերանսի ժամանակ ֆորումի մասնակիցներին թույլ չի տվել կոնսենսուսի հասնել եւ վերջնական փաստաթուղթ ընդունել, ասել է Միջուկային զենքի չտարածման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ադամ Շեյնմանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ռուսաստանն է պատճառը, որ մենք այսօր կոնսենսուս չունենք»,- ասել է նա։

Համաժողովի նախագահ Գուստավո Զլավինենի խոսքով՝ վերջնական փաստաթղթի բացակայության հիմնական պատճառն այն է, որ «Զապորոժիեի ատոմակայանի, ինչպես նաեւ  Ուկրաինայում այլ ատոմային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ձևակերպման շուրջ փոխզիջում չի գտնվել»։

Իր հերթին, Ժնեւում ՄԱԿ-ում այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Անդրեյ Բելոուսովն ասել է, որ ֆորումը այն երկրների «պատանդն» է դարձել, որոնք «թունավորել են քննարկումները» Ուկրաինայի վերաբեյալ քաղաքական ձեւավորումներով եւ լի էին «Ռուսաստանի հետ հաշիվները մաքրելու» պատրաստակամությամբ՝ հարցեր բարձրացնելով, որոնք ուղղակիորեն կապված չեն պայմանագրի հետ»:

«Այդ պետությունները, մասնավորապես՝ Ուկրաինան եւ Կիեւի վարչակարգի կողմնակիցները, կրում են ամբողջ պատասխանատվությունը վերջնական դրական արդյունքի բացակայության համար»,- ասել է նա։

Ավելի վաղ Զլաուվինենը հայտարարել էր, որ համաժողովն ավարտվել է առանց վերջնական փաստաթղթի ընդունման։

«Չնայած ինտենսիվ խորհրդակցություններին՝ համաժողովը չի կարողացել համաձայնության գալ վերջնական փաստաթղթի նախագծի բովանդակային մասի շուրջ»,- ասել է նա։