Հունաստանի զինված ուժերը սադրանք են իրականացրել Էգեյան եւ Արեւելյան Միջերկրական ծովերում առաքելություններ իրականացնող թուրքական ռազմական ինքնաթիռների դեմ՝ օգտագործելով S-300 ՀՕՊ համակարգեր, հայտնում է Anadolu-ն`հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
«Ինչպես հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ռազմական ինքնաթիռները թռչում էին Էգեյան եւ Արեւելյան Միջերկրական ծովի միջազգային օդային տարածքում»,- հայտնել է նախարարությունը եւ հավելել, որ, չնայած սադրանքին՝ թուրքական օդանավն ավարտել է իր ծրագրած առաքելությունը եւ ապահով վերադարձել իր բազաը։
Հունաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, կտրականապես հերքել է Թուրքիայի հայտարարությունները՝ դրանք անվանելով առասպելներ եւ տարածաշրջանում լարվածություն ստեղծելու Թուրքիայի ձախողված փորձերի մաս։
Ըստ հունական լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին Էգեյան ծովի վրա՝ միջազգային օդային տարածքում։
Թուրքական ռազմական ինքնաթիռները մտել են Հունաստանի օդային տարածք՝ պարզելու S-300 ՀՕՊ համակարգերի գտնվելու վայրը, սակայն Հունաստանը խափանել է նրանց թռիչքը՝ թույլ չտալով կատարել առաջադրանքը։





























