Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին։
«Ենթադրվում է, որ կշարունակվի կարծիքների շահագրգիռ փոխանակումը մի շարք արդի միջազգային հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի մասին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում եւ Կասպից ծովի հետ կապված իրավիճակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության, նախատեսվում է երկկողմ օրակարգի, առաջին հերթին դրա առեւտրատնտեսական բաղադրիչի քննարկում՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում, ինչպես նաեւ գիտատեխնիկական, մշակութային եւ հումանիտար կապերի հեռանկարների քննարկում։





























