Թայվանը կօգտվի ինքնապաշտպանության եւ «հակահարձակման» իրավունքից, եթե Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ուժերը խախտեն կղզու վարչական սահմանագիծը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելու կղզու պաշտպանության նախարարության ներկայացուցչին։
«Ինչ վերաբերում է ինքնաթիռներին եւ նավերին, որոնք մտնում են մեր ծովային եւ օդային տարածք 12 ծովային մղոնի սահմաններում, Թայվանի ազգային բանակն առանց բացառության կկիրառի ինքնապաշտպանության եւ հակահարձակման իրավունքը», - ասել է Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Լին Վեն-Հուանը։ Նա հավելել է, որ նույն կանոնը վերաբերում է չինական ԱԹՍ-ներին։
Նշվում է, որ Չինաստանը շարունակում է «բարձր ինտենսիվության» ռազմական պարեկությունը Թայվանի մերձակայքում: Կղզում Թայվանի նեղուցն իր «ներքին ծովը» դարձնելու Պեկինի ցանկությունը տարածաշրջանում անկայունության հիմնական աղբյուրն են համարում։
Թայվանի հարցը բաց է մնում 1949 թվականից, երբ մայրցամաքում Չինաստանի կոմունիստական Ժողովրդական Հանրապետություն հռչակվեց, իսկ Գոմինդան կուսակցությունը, որը նախկինում կառավարում էր երկիրը, փախավ Թայվան: Պեկինը պնդում է «մեկ Չինաստանի սկզբունքը», ըստ որի անհնար է միաժամանակ ճանաչել ե՛ւ ՉԺՀ-ն, ե՛ւ Չինաստանի Հանրապետությունը Թայվանում։ 2022-ին իրավիճակը տարածաշրջանում սրվեց ամերիկյան պատվիրակությունների՝ Թայվան այցերի պատճառով։





























