Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Լիտվան եւ Լատվիան կարող են միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանի քաղաքացիների թիվը նվազեցնելու, ովքեր կարող են մուտք գործել այդ պետությունների եւ Շենգենյան երկրների տարածք, եթե ԵՄ-ն չկարողանա համաձայնության գալ կոլեկտիվ գործողությունների շուրջ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով նրանց համատեղ հայտարարությունը։

«Քանի դեռ Եվրամիության մակարդակով նման միջոցներ չեն ձեռնարկվել, մենք կդիտարկենք ազգային մակարդակով ժամանակավոր միջոցների ներդրման հնարավորությունը՝ հանրային անվտանգության հրատապ խնդիրները լուծելու համար, որոնք կապված են մեր սահմանները հատող Ռուսաստանի քաղաքացիների հոսքի ավելացման հետ»,- ասվում է հրապարակման մեջ։