«7-ի գործով» դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, որը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, արդարացվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատախազությունից։

Գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք, որ գործով մեղադրող դատախազը հրաժարվել է Մալխասյանին առաջադրված մեղադրանքից, նշելով, որ ՄԻԵԴ-ի այս գործերով կայացված մի շարք որոշումներ: