47-ամյա Էլիզաբեթ Թրասն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Նա ցանկանում է դառնալ նոր «երկաթե լեդի», խոստանում է նվազեցնել հարկերն ու «կանգնեցնել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է BBC-ը։ Թրասը պաշտոնապես կստանձնի վարչապետի պաշտոնը թագուհու կողմից երեքշաբթի սպասվող նշանակումից հետո:
Թրասն այժմ հաստատակամ պահպանողական եւ աջակողմյան լիբերալ է: Հարցն այն է, թե արդյոք նա կփոխի իր համոզմունքները, երբ անհրաժեշտ լինի:
Օգոստոսի կեսերին Լիզ Թրասը, ըստ հարցումներից մեկի, Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարում հաղթել է իր մրցակցին՝ Ռիշի Սունակին, ջախջախիչ հաշվով։
Մարգարեթ Թեթչերի իրավահաջորդները փորձում են ստանալ նրա «երկաթե լեդի» մականունը:
Թրասը՝ ավելի շատ, քան նախկին վարչապետ Թերեզա Մեյը, որը ղեկավարել է կառավարությունը 2016-ից 2019 թվականներին, փորձում է նրբանկատորեն հիշեցնել այս նմանության մասին:
Չորս տարի առաջ նա սկսել է մի սյունակ շոտլանդական Scotsman թերթում, որում պատմում է յոթ տարեկանում Շոտլանդիայում իր առաջին դպրոցում տեղի ունեցած բանավեճերում Թեթչերի դերը տանելու մասին։
Միեւնույն ժամանակ, Թրասը չի գնում եկեղեցի եւ քվեարկել է միասեռական ամուսնությունների օրինականացման օգտին. այդպիսին է ժամանակակից բրիտանական պահպանողականությունը:
Թրասը խոստանում է կրճատել հարկերը, չեղարկել հարկերի բարձրացումները, որոնք ներկայացրել կամ ծրագրել էր իր մրցակից ֆինանսների նախարար Ռիշի Սունակը:
Արդյունքում, բրիտանական բյուջեի դեֆիցիտ է սպասվում՝ Սունակի կողմից ծրագրված բազմաթիվ միլիարդավոր վճարների պատճառով: Սունակը ֆինանսիստ է եւ բնազդաբար ձգտում է բյուջեն հավասարակշռված պահել։ Թրասը, սակայն, մասնագիտությամբ հաշվապահ է (եւ երկուսն էլ ավարտել են Օքսֆորդը նույն կուրսում), բայց նրա համար հիմա ավելի կարեւոր են սկզբունքները, եւ բյուջեն, ինչպես նա է վստահ, կդիմանա։
Բացի այդ, Թրասը խոստանում է իրականացնել պետական ծախսերի ընդհանուր աուդիտ, ինչպես նաեւ ստեղծել ներդրումային գոտիներ՝ պարզեցված կանոններով եւ ֆիրմաների պահանջներով:
Թրասը փորձում է լիբերալ լինել նույնիսկ փոքր բաներում՝ խորհրդանշական մանրուքներում:
Նա, օրինակ, դեմ է կառավարության որոշ գործընկերների՝ լրացուցիչ հարկ սահմանելու եւ «անառողջ»՝ շաքարի, աղի կամ ճարպի բարձր պարունակությամբ խմիչքների եւ սննդի վաճառքը սահմանափակելու գաղափարին:
Բայց սկզբում նրա ուղին այնքան էլ պարզ չէր։
Գրեթե երեսուն տարի առաջ Լիզ Թրասը գնաց սովորելու ոչ թե ինչ-որ տեղ, այլ բրիտանական քաղաքական էլիտայի գլխավոր ինկուբատոր Օքսֆորդ՝ «Փիլիսոփայություն, քաղաքականություն, տնտեսագիտություն» մասնագիտությամբ։
Օքսֆորդում ձախակողմյան համոզմունքների ընտանքից Թրասը միացավ կենտրոնամետ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը: Նա, ինչպես հիշում են նրա աջակիցները, պաշտպանում էր մարիխուանայի օրինականացմանն ու միապետության վերացմանը․ գաղափարներ, որոնք, մեղմ ասած, մոտ չեն բրիտանացի պահպանողականներին։





























