«Կաթնամթերքի գինը չի թանկացել, կամ եթե թանկացել է, ուրեմն որակն է բարձրացել»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` Շիրակի մարզում պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում կաթնամթերքի գների բարձրացումը:
«Որակը ստուգել ենք՝ բարձրացել է, 10 տոկոս յուղայնությունը դարձել է 20 տոկոս, սա ենթադրում է, որ գներն էլ պիտի աճեին»,- ասել է նա:
Սերգո Կարապետյանը խոսել է նաեւ շաքարավազի գների բարձրացումից: «Ավելի շուտ պիտի բարձրանային, Վրաստանում դեռ գարնանը մեր փողերով՝ 450-500 դրամ էր շաքարավազը: Մեր մոտ պահեստավորած ունեինք, հիմա նորն ենք ձեռք բերում, ավելի թանկը»,- հայտարարել է Սերգո Կարապետյանը:




























