Լատվիայի կառավարությունը սեպտեմբերի 6-ին նախատեսում է հրամանագիր ստորագրել երկրում պաշտպանության պետական ծառայության (ՊՊԾ) ստեղծման մասին, հայտնում է Delfi-ն։

Նշվում է, որ այս կերպ իշխանությունները մտադիր են վերականգնել զորակոչը, որը հանրապետությունում չեղարկվել էր դեռեւս 2007 թվականին։ Հրապարակման համաձայն՝ ՊՊԾ կզորակոչվեն 18-27 տարեկան տղամարդիկ։

«Բացի այդ, 2028 թվականից բանակ կարող են գնալ նաեւ կանայք, սակայն՝ կամավորության սկզբունքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առաջին զորակոչը կարող է տեղի ունենալ արդեն 2023 թվականի հունվարին։ Առաջին տարում նախատեսվում է զորակոչել մոտ 1000 մարդու, աստիճանաբար այս թիվը կավելանա։ Առաջիկա հինգ տարիների ընթացքում Լատվիայի զինված ուժերին միանալու պատրաստ մարդկանց թիվը պետք է հասնի 50 000-ի։