Եվրահանձնաժողովն առաջարկել է ամբողջությամբ կասեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ 

«Եվրամիության վիզային քաղաքականությունը վստահության նշան է, որը Ռուսաստանն ամբողջությամբ խարխլել է Ուկրաինայի դեմ իր անհիմն եւ չարդարացված ագրեսիայով։ Քանի դեռ շարունակվում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան ԵՄ թեկնածու երկրի դեմ, Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող օգտվել դյուրացված ճանապարհորդության ռեժիմից»,-ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։  

«Ռուսաստանի քաղաքացիները չպետք է հեշտ մուտք ունենան ԵՄ»,-ասել  է նա։  

Օգոստոսի 31-ին Պրահայում ԵՄ ԱԳ նախարարները քաղաքական աջակցություն են ցուցաբերել ռուսաստանցիներին։