Այդ երկրում առաջնորդ ընտրելու կարգը հեռու է ժողովրդավարական սկզբունքներից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Լիզ Թրասի նշանակումը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի պաշտոնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեծ Բրիտանիայում պետության ղեկավարի ընտրության կարգը հեռու է ժողովրդավարական սկզբունքներից։ Դրանք տեղի են ունենում նախորդ խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության շրջանակներում։ Մեծ Բրիտանիայի ժողովուրդն այս դեպքում կառավարության փոփոխությանը չի մասնակցում։ Իշխող վերնախավն այնտեղ իր դրվածքն ունի։ Դա իրենց գործն է՝ ինչպես կառուցել հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, մեր գործը սեփական շահերը պաշտպանելն է։ Եւ մենք դա անելու ենք հետեւողականորեն, թող ոչ ոք չկասկածի»,- ասել է Պուտինն Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստին։
Թրասը երկուշաբթի ընտրվեց Բրիտանական Պահպանողական կուսակցության ղեկավար, իսկ երեքշաբթի վարչապետ դարձավ։




























