Ալբանիան Իրանին մեղադրել է ալբանական հանրային ծառայության դեմ կիբերհարձակման փորձի մեջ եւ խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հաղորդում է Albania Daily News-ը՝ հղում անելով վարչապետ Էդի Ռամային։ 

Իրանցի բոլոր դիվանագետներին կարգադրվել է 24 ժամվա ընթացքում լքել Ալբանիան։  

Այդ որոշումը պաշտոնական նոտայով ծանուցվել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, բոլոր դիվանագիտական ​​եւ տեխնիկական եւ վարչական անձնակազմներին, ներառյալ անվտանգության աշխատակիցներին, որոնց հրահանգվել է 24 ժամվա ընթացքում լքել Ալբանիայի Հանրապետության տարածքը։