Ճանապարհների բացումը ոչ մի սպառնալիք Հայաստանի ու Սյունիքի մարզի համար չի ստեղծում. Ընդհակառակը, ճանապարհի բացումը կբերի կայունության եւ անվտանգության լրացուցիչ երաշխիքներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այլ բան, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ: Օրինակ, խոսվում է միջանցքի մասին: Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ ՀՀ տարածքով մենք որեւէ միջանցք  որեւէ մեկին չենք տալու: Բայց մենք ճանապարհ տալու ենք եւ բացելու ենք, պատրաստ ենք դա անել ցանկացած պահի: Մենք նաեւ առաջարկներ ենք փոխանցել, որ պահին Ադրբեջանն այդ առաջարկներն ընդունի, արդեն կարելի է դրանք հիման վրա կոնկրետ փաստաթուղթ ստորագրել եւ շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը: Դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում: Ճանապարհի բացումը օգտակար է Հայաստանի համար, Ադրբեջանի ու Թուրքիայի համար էլ է օգտակար:

Ադրբեջանի ուզածն այն է, որ տարածաշրջանի կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ: Այ դա սպառնալիք է»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ կոմունիկացիաների բացում ասելով Հայաստանը հասկանում է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ, ավտոմոբիլային կապ ՌԴ-ի հետ. «Այսօր ՀՀ ամբողջ տնտեսությունը Վերին Լարսի ճանապարհից է կախված: Առավել եւս հիմա, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված Սեւ ծովով բեռնափոխադրումների մի մասը եւս տեղափոխվել է եւ անցնում է Վերին Լարսով: