Ադրբեջանը հինգ հայ ռազմագերիների է փոխանցել Հայաստանին առանց միջնորդների։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Մենք ողջունում ենք օգոստոսի 31-ին Բրյուսելում ղեկավարների միջեւ կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հինգ հայ ռազմագերիների փոխանցումը։  Սա կարեւոր մարդասիրական ժեստ է, եւ հատկանշական է նաեւ, որ փոխանցումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,-գրել է նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։