Բոլոր տեսությունների տեսանկյունից սխալ է այն, ինչ այսօր կատարվում է հայ-ադրբեջանական գործընթացներում։ Այս մասին «Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը» զեկույցի շնորհանդեսին ասաց արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։

Նրա գնահատմամբ, Ադրբեջանում հայատյացության մակարդակը հասել է իր գագաթնակետին, իսկ Ալիեւն ասում է, որ հակամարտությունը լուծված է։ Թեև եթե ցանկանում ես լուծել հակամարտությունը, պետք է մեղմացնես հռետորաբանությունը և նվազեցնես ատելության մակարդակը։

«Պատերազմի համար պետք է մեկ կողմ, իսկ խաղաղության համար պետք է երկու կողմ, ինչպես նաև քաղաքական կամք։ Այսօր աշխարհի համար մեկ կողմ կա, և չկա քաղաքական կամք»,- հավելեց արևելագետը։ Ադրբեջանը անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում, կառուցողական մոտեցում չի ցուցաբերում, իսկ միակողմանի զիջումները, արեւելագետի կարծիքով, միայն կբարդացնեն հակամարտությունը։

«Փետրվարի 24-ից հետո սկսված գործընթացները (Ուկրաինայի հակամարտությունը - խմբ.) ցույց տվեցին, որ առաջնային են ոչ թե տնտեսական, այլ ազգային շահերը»,- ասաց Մելքոնյանը։