Հնդկաստանն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում բանակցել եւ դիվանագիտական ճանապարհով կարգավորել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին ասվում է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչիի հայտարարության մեջ։
«Մենք հաղորդումներ ենք ստացել 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի եւ ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումների մասին։ Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,-ասված է հայտարարության մեջ։
Նա նշել է, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն դիվանագիտական ու երկխոսության ճանապարհով։





























