Բելառուսը տագնապով է հետեւում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմանը։ Այս մասին ասվում է Բելառուսի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է «Բելթա»-ն։

«Մենք սգում ենք երկու կողմից զոհվածների համար, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Մենք բարեկամ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած հակամարտություն կարող է եւ պետք է լուծվի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ​​ճանապարհով»,-ասվում է հաղորդագրության մեջ։   

Նախարարությունը հավելել է, որ Բելառուսը կշարունակի ջանքեր գործադրել բոլոր առկա ձեւաչափերով՝ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու համար։