ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին։ Այս մասին Twitter-ում գրել է սենատոր Քրիս Վան Հոլենը։

«Ադրբեջանը, որը խոստովանել է հարվածները, պետք է անհապաղ դադարեցնի այդ հարձակումները Հայաստանի վրա, իսկ ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի նրան։ Այս հակամարտությունը չի կարող բռնությամբ լուծվել»,- նշել է նա։