Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Քիրշները սեպտեմբերի 1-ի մահափորձից հետո մահվան նոր սպառնալիքներ է ստացել, հայտնում է TN հեռուստաալիքը։
Նշվում է, որ դեպքից գրեթե անմիջապես հետո մի անհայտ կին զանգահարել է Լա Պլատա քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայություն եւ հայտնել Քիրշներին սպանելու ծրագրի մասին։ Այս տեղեկությունը հաստատել է անվտանգության նախարար Անիբալ Ֆերնանդեսը։ Այժմ փոխնախագահի պաշտպանությունն ուժեղացված է։
Սեպտեմբերի 1-ին զինված տղամարդը փորձել էր սպանել Քիրշներին։ Հարձակվողին եւ նրա երկու հանցակիցներին ոստիկանությունը ձերբակալել է։ Ինքը՝ քաղաքական գործիչը, չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում Քիրշների տան մոտ, երբ նա հանդիպելիս է եղել իր համախոհների հետ։ Տղամարդը ատրճանակը ուղղել է փոխնախագահի դեմքին, սակայն չի կրակել։ Տեղական լրատվամիջոցները նշում են, որ ատրճանակը կարող էր չկրակել։





























