Ադրբեջանն ու Հայաստանը հաշտեցման ճանապարհի միայն սկզբում են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Ակնհայտ է, որ մենք երկու երկրների հաշտեցման դժվարին ճանապարհի միայն սկզբում ենք։ Կայուն արդյունքների հասնելը ժամանակ եւ զգալի ջանք կպահանջի երկու կողմերից»,- ասել է նա:




























