Դաժան ձմեռը կարող է Եվրոպայում սոցիալական խռովությունների հանգեցնել։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը նշանակում է, որ Եվրոպական կենտրոնական բանկը պետք է ուշադիր հավասարակշռի ինֆլյացիայի դեմ իր պայքարը՝ «տնտեսությանն աջակցելու անհրաժեշտությունը նկատի ունենալով»:
«Անկասկած, որոշ երկրներում մտավախություն կա ռեցեսիայի մասին, կամ եթե նույնիսկ ռեցեսիա չէ, ապա այս ձմռանը ռեցեսիայի տեսք կունենա»,-ասել է Գեորգիեւան։
Կենտրոնական բանկերը պետք է համառորեն պայքարեն համատարած ինֆլյացիայի դեմ, ասել է Գեորգիեւան՝ ընդունելով, որ շատ տնտեսագետներ սխալվում էին, երբ կանխատեսում էին, որ ինֆլյացիան կնվազի անցյալ տարի:





























