Մենք պետք է հասկացնենք, որ Ալիեւի ագրեսիան անընդունելի է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալոնեն։

Փալոնեն նաեւ նշել է բանաձեւը, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ցանկացած օգնություն եւ աջակցել Հայաստանին։

Նշենք, որ ավելի վաղ կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատին բանաձեւ էր ներկայացրել, որով դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան։

Բանաձեւով կոչ է արվում նախագահ Բայդենին անհապաղ դադարեցնել Ադրբեջանին 907-րդ հոդվածով ցանկացած օգնության տրամադրում, ինչպես նաեւ հասկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակազմին, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա հետագա ցանկացած հարձակում կհանգեցնի պատժամիջոցների կամ այլ միջոցների, ինչպես նաեւ բանաձեւով հաստատվում է ԱՄՆ-ի վճռորոշ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։