ՇՀԿ երկրները մտադիր են մեծացնել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՇՀԿ երկրները նաեւ ընդգծել են «Խաղաղության առաքելություն» համատեղ ռազմական հակաահաբեկչական հրամանատարաշտաբային զորավարժությունների կանոնավոր անցկացումը՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինված կազմավորումների դեմ պայքարում փոխգործակցության մակարդակը բարձրացնելու եւ ահաբեկչության դեմ պայքարի մեթոդների կատարելագործման համար։




























