Լեհաստանը 3 միլիարդ դոլարի գործարք է կնքել Հարավային Կորեայի հետ՝ 48 FA-50 կործանիչ գնելու համար, հաղորդում է Reuters-ը:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որը Զինված ուժերի գերագույն հրամանատարն է, եւ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Էոմ  Հվանը ներկա են եղել ստորագրման արարողությանը Յանովի ռազմական օդանավակայանում։

Փաստաթղթերը ստորագրել է Լեհաստանի փոխվարչապետ Մարիուշ Բլաշչակը, որը նաեւ պաշտպանության նախարարն է։   

Բլաշչակը նշել է, որ դա «հերթական պատմական օրն է, երբ նոր հեռանկարներ են բացվում Լեհաստանի զինված ուժերի համար»: