Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը երկկողմ հանդիպում են անցկացնում Սամարղանդում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում։

Ակնկալվում է, որ երկու ղեկավարները կքննարկեն երկկողմ տնտեսական հարցեր եւ հացահատիկի գործարքի իրագործումը։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ Էրդողանը պատրաստվում է Պուտինից խնդրել ռուսական գազի 25 տոկոս զեղչ, ինչպես նաեւ լիրայով մի մասի վճարման հնարավորություն։